Արշալույս համայնքին միանալ չեն ուզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին3000 բնակչություն ունեցող Առատաշեն համայնքի բնակիչները դեմ են, որ իրենք համայնքը խոշորացվի։ Նրանք գյուղում ակցիա էին անում։ Գյուղացիներն ասում են՝ իրենց համար դժվար է հասնել Արշալույս համայնք, որը յոթ գյուղի կենտրոն պետք է դառնա։
«Մենք դեմ ենք միավորմանը, որովհետև մեծ են մեր գյուղերը, մի գծի վրա 5-6 գյուղ կա, Արշալույսն էլ գծից դուրս է։ Մի թեթև հարցի համար էդքան ճանապարհ կտրեն, գնան հասնեն Արշալույս»,- ասում է գյուղացիների մեկը՝ ընդգծելով, որ հատակապես դժվար է նրանց համար, ովքեր մեքենա չունեն։
Եթե Արշալույսը նույնիսկ նույն գծի վրա լիներ, ինչպես մյուս գյուղերը, գյուղացիները կրկին դեմ կարտահայտվեին, քանի որ ուզում են հենց գյուղում իշխանություն ունենալ։
Ըստ նրանց՝ առատաշենցին իր գյուղացու հոգսերը ավելի լավ կիմանա, քան արշալույսցին։
«Եթե գյուղապետը ընտրված է այս գյուղի համար, ու ինքը ամբողջ օրը էս գյուղում է, գիտի իր գյուղացու հոգսերը»,- ասում է բողոքող գյուղացիներից մեկը։
Տեսանյութը՝ Tert.am-ի