Եղել են միայն էմոցոիանալ պոռթկումներ․ իրավաբանը՝ Սահմանադրությունում հնարավոր փոփոխության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման օրինագիծը։ Իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 դատավորի լիազորությունները։
Սակայն օրինագիծը չի վերաբերում դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, որովհետև նրանք 2018 թվականի ապրիլի 9-ից հետո են ընտրվել։
«Սահմադրության խախտման միջոցով եթե մենք նախադեպը ստեղծում ենք, ապա այն հնարավորություն կտա հետագա սերունդներին, իշխանության եկած հետագա ուժերին»,- անդրադառանալով օրինագծին՝ ասաց Երևանի պետական համալասարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբան, սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Ըստ իրավաբանի՝ Սահմանադրական հանրաքվեի առումով մանրակրկիտ, ֆունդամենտալ հիմնավորումներ չեն եղել իշխանությունների կողմից, եղել են միայն էմոցոիանալ պոռթկումներ․
«Որ այսպես-այնպես, նախկին ընտրություններին ծառայել են, Սահմանադրական դատարանը լեգիտիմացրել է խախտումներով ընտրությունները, դրանք էմոցիոնալ են, իրավական հիմնավորումներ չկան»։
Առանց իրավական հիմնավորումների, իրավաբանի խոսքերով, կարելի է ցանկացած հարց դնել հանարքվեի, օրինակ՝ փոխել բազմապատկման աղյուսակը, կամ փետրվար ամիսը պետք է 50 օր ունենա և այլն։
Սահմանադրագետը նշեց նաև, որ առկա է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, և այդ մթնոլոտում հանրաքվեի դնելը օբյեկտիվ չի լինում կամարտահայոտության տեսանկյունից։
«Ես մի օրինակ ձեզ բերեմ։ Ելցինի ժամանակ Ռուսաստանում 25, թե 30 օր տարբերությամբ 2 անգամ հանրաքվե կազմակերպեցին։ Առաջին հանրաքվեով՝ «համաձա՞յն եք լինել Խրոհրդային Միության կաազմից դուրս անկախ պետություն», առաջին հանրաքվեի ժամանակ ժողովուրդը քվեարկեց, որ համաձայն է, 25-30 օր հետո նույն հարցադրումը արեցին, 30 օր հետո ասեց «չէ», ուզում են մնալ ԽՄ կազմի մեջ»,- նշեց Վարդան Այվազյանը։
Վերջինս չբացառեց հաջորդ իշխանության կողմից գործող իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ «Սահմանադրական կարգը տապալելը» մեղադրանքով։
«Ա1+»-ի հարցին, ենթադրենք՝ դադարեցվում է ՍԴ դատավորների պաշտոնավարումը, իրենք կարո՞ղ են դիմել վարչական, քաղաքացիական դատարաններ, բոլոր ատյաններով անցնել, դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային դատարան, Հաագայի միջազգային դատարան և օրինակ գործը շահեն և վերականգնվեն պաշտոնում, պատասխանեց․ «Նախ Հաագայի միջազգային դատարանը պատերազմական հանցագործությունների վերաբերյալ է, դա կապ չունի մեր իրականության հետ։ Իհարկե մինչև Եվրոպական դատարան կարող են դիմել, որ հակասահմանադրական միջոցներով իրենց իրավունքները ոտնահարվել են»։
Մանրամասները՝ տեսանյութերում։