Բացել լրահոսը Փակել լրահոսը
1581509395_333
A A
Մարզեր

Չինաստանից վերադարձած գյումրեցու մոտ կորոնավիրուս է կասկածվել (տեսանյութ)

Գյումրիում նախօրեին Չինաստանից վերադարձած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է կասկածվել: Աղջիկը վերադարձել է օրեր առաջ, օդանավակայնում ջերմաչափում կատարվել է, սակայն այդ ժամանակ նրա մոտ բարձր ջերմություն չի արձանագրվել: Մի քանի օրից ջերմությունը բարձրացել է ու հիվանդը դիմել է Գյումրու Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկա:

Հիվանդին անմիջապես ուղեգրել են Երեւանի Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ համապատասխան թեստավորում է իրանացվել: Արդյունքը եղել է բացասական, բայց աղջիկը դեռ բժիշկների հսկողության տակ է: 

Գյումրու Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայում հաճախակի է սկսել բացվել մեկուսարանի դուռը: Մեկուսարանը վերազինված է, ապահովված են բոլոր պայմանները, կորոնավիրուսի կասկածի դեպքում հիվանդը միանգամից մեկուսացվում է: Պոլիկլինիկայում 6 քաղաքացի է առնված հսկողության տակ: