Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ-սարգսյան
A A
Քաղաքականություն

Դվինի հնավայրում թանգարան կառուցելու ծրագիր կա․ մարզպետ (տեսանյութ)

«2020 թվականին միջպետական ճանապարհահատվածը Զանգակատան հատվածում 9 կմ երկարությամբ հիմնանորոգվելու է, և կարելի է ասել, որ  Արարատի մարզը Վայոց ձորին կապող ճանապարհի այդ հատվածում այլևս անհարմարություններ չենք ունենալու»,- ասում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` խոսելով  2020 թվականի ծրագրերի և անելիքների մասին։

Մարզպետ Գարիկ Սարգսյանը նախ ներկայացրեց 2019-ը թվականի իրենց կատարած աշխատանքները, շեշտելով՝ որ 2019-ը  թվականը շատ ստացված տարի է եղել Արարատի մարզի համար, և այն, համեմատած 2018 թվականի, առանձնանում է կատարված սուբվենցիոն և  հրատապ ծրագրերի քանակի առումով։

Նա նաև նշում է, որ 2020 թվականի՝ կառավարության կողմից ընտրված 500կմ ճանապարհահատվածի 27կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին։

«18 կիլոմետրանոց ճանապարհ է հիմնանորոգվելու, և Արարատի մարզը կապվելու է Կոտայքի մարզին, որը հնարավորություն կտա զարգացնել զբոսաշրջությունը, արդյունքում՝ զբոսաշրջիկները կկարողանան Գառնիից անմիջապես գալ Դվինի հնավայրը տեսնելու։  Ինչպես նաև, այս տարի տուրիզմի կոմիտեից ծրագիր կա Դվինի հնավայրում թանգարանի կառուցման»,- ավելացնում է մարզպետը։

Մարզպետը նաև խոսեց 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի մասին՝ ասելով, որ այս տարի իրենք ներկայացրել են 112 հայտ և լիահույս են, որ մեծ մասը կհաստատվի կառավարության կողմից։

 «Կառավարության դատին են հանձնվել 3 ծրագրեր, ուղղակի մասնավոր ներդրումների տեսքով »,-ասում է մարզպետը՝ նշելով, որ դրանք կարող են լինել ռեստորանային կամ հյուրանոցային համալիրներ, ինչպես նաև բնակելի կառուցապատման թաղամասեր, սակայն  նա չցանկացավ նշել այլ մանրամասներ՝ այդ մասին կխոսեն գործարարները։

Սպանդանոցների մասին խոսելով՝ մարզպետն ընգծում է այն հանգամանքը, որ առաջիկայում այս հարցի հետ կապված խնդիրները Արարատի մարզում կարող են լուծված համարել, քանի որ կան ռեալ ներդրում կատարողներ, որոնց հետ իրենք կատարել են քարտեզագրումներ և նշել են 17 տեղ՝ առանձնացնելով այն տեղերը, որտեղ ավելի ճիշտ կլինի կառուցել սպանդանոցները։ Դրանք կլինեն բնակավայրերից հավասարաչափ  հեռավորության վրա ու հասանելի։

«Ինչպես գիտեք, առաջարկվում է նաև շարժական սպանդանոցների տարբերակը, որը ավելի մատչելի է համայնքներում և այն հատվածները, որոնք ավելի հեռու են գտնվում մեծ սպանդանոցներից, կկարողանան մորթ իրականացնել շարժական սպանդանոցների միջոցով»,- ասում է մարզպետը ։

Մանրամասները ՝ տեսանյութում։

,