A
A
Քայլերթ՝ նվիրված Գյումրիում բռնության ենթարկված մանկահասակ աղջկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց սպանության՝ 5, բռնության՝ 50 դեպք 2020 թվականի առաջին եռամսյակում. այս մասին փաստում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայի անդամները, որոնք այսօր Գյումրիում կազմակերպել էին քայլերթ՝ նվիրված մարտի 5-ին սպանված կնոջն ու բռնության ենթարկված նրա մանկահասակ դստերը:
Գյումրու Վարդանանց հրապարակից երթի մասնակիցները Ռիժկովի ճեմափողոցով ոստիկանների ուղեկցությամբ հասան Շիրակի մարզի դատախազություն, այնուհետեւ շարժվեցին դեպի Պռոշյան 14 հասցե, որտեղ մարտի 5-ին բռնության էին ենթարկվել մայր ու դուստր: Ակցիայի մասնակիցների միակ նպատակն էր կոտրել հասարակության անտարբերությունը եւ ուշադրությունը սեւեռել այն փաստին, որ բռնությունը կանանց հանդեպ անընդունելի է:
Ցայգ ՀԸ