Բացել լրահոսը Փակել լրահոսը
89551688_2831370300250214_7223452762086834176_n
A A
Պաշտոնական

Քննարկվել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՄ «Կանաչ համաձայնագրի» համատեքստում

Էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով վեցերորդ ենթակոմիտեի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ից 12-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՄ «Կանաչ համաձայնագրի» համատեքստում, որի նպատակն է   մինչև 2050 թվականը՝ Եվրոպան  դարձնել ածխածնի չեզոք մայրցամաք: Ենթակոմիտեի կողմից  արձանագրվել է  առաջընթաց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ԵՄ չափանիշների մոտարկման ուղղությամբ՝   ենթակոմիտեի տիրույթում ընդգրկված ոլորտներում, այդ թվում այն ոլորտներում, որտեղ նախատեսվում է  խորացնել համագործակցությունը ԵՄ տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով: Կորոնավիրուսի ներկա համաճարակի  պատճառով հանդիպումն անցկացվեց  Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով։ 

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ԵՄ կողմը ղեկավարում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը:  Այս տարի առաջին անգամ ենթակոմիտեի հանդիպմանը հաջորդեցել են ԵՄ-Հայաստան ավելի խորացված փորձագիտական ​​խորհրդակցություններ՝ ըստ 2019 թվականի նոյեմբերին ԵՄ-Հայաստան Գործընկերության հանձնաժողովի ընթացքում ձեռք բերված  համաձայնության: Նշյալ առաջին խորհրդակցություններն անցկացվել են օդի և ջրի որակի թեմատիկ ուղղություններով: