Ինչպես է Արցախում ընթանում նախընտրական քարոզարշավը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում մարտի 31-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ այս փուլում նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավներ են իրականացնում։
Նախընտրական քարոզարշավ. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8-րդ համարի ներքո: Ընտրվելու դեպքում Ազգային ժողով են մտնելու թարմացված կազմով, որի հենքը երիտասարդությունն է: Պետական կառավարման բարելավում, սոցիալական ու կրթական բարեփոխումներ՝ այս ամենը ներառված է կուսակցության նախընտրական ծրագրում: Հերթական նախընտրական հանդիպումները Խնապատի, Իվանյանի, Նորագյուղի համայնքներում էին»:
Նախընտրական քարոզարշավ. «Արդարություն» կուսակցություն
«Արցախի ժողովրդագրության բարելավում՝ բազմազավակության խթանմամբ, առողջապահական և սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացմամաբ: Սա «Արդարություն» կուսակցության նախընտրական ծրագրի կետերից մեկն է. քարոզարշավի շրջանակներում կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպել են Կաշենի համալիրի աշխատակիցների հետ:»