A
A
Ոստիկանության հատուկ ուժերը տեղակայվեցին Երևանի փողոցներում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած արտակարգ դրությունը հայտարարված է մարտի 16-ից, այսօր իրապես զգացվեց այդ։ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելացման զուգահեռ խստացվեցին սահմանափակումները, քանի որ քաղաքացիները մեծ ցանկություն չունեին ինքնամեկուսանալու։
Ոստիկանության հատուկ ուժերն արդեն Երեւանի փողոցներում են: Ա ՀՀ ոստկանությունը հատուկ հսկողություն է սահմանելու մարդկանց տեղաշարժը վերահսկելու համար:
Կեսգիշերից սկսած նրանք, ում աշխատանքի իրավունքը սահմանափակված չէ, կարող են տնից դուրս գալ՝ տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելով։ Այն կարող է լինել նաեւ ձեռագիր եւ ներկայացնի՝ տեղաշարժվողի տվյալները, նպատակը եւ վերադարձի ժամը։