A
A
Հայաստանը պետք է ունենա իր սեփական ավիացիան, որ ֆորս-մաժորային իրավիճակներում գոնե առանց բեռնափոխադրումների չմնանք. Շահեն Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«90-ական թվականներին մեր ավիացիան փրկել է մեր երկիրը, դրա համար էլ կարծում եմ, Հայաստանը պետք է ունենա իր սեփական ավիացիան, որ ֆորս-մաժորային իրավիճակներում գոնե առանց բեռնափոխադրումների չմնանք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա դեմ չէ, որ բյուջետային ավիաընկերությունները գան Հայաստան, բայց գտնում է, որ ֆորս-մաժորների ժամանակ դրանք և օտարերկրյա այլ ավիաընկերությունները Հայաստան չեն թռնի:
Իսկ մեր օդանավերը գոնե կարող են բեռներ փոխադրել: Շ.Պետրոսյանը նաև կարծում է, որ նոր կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով երկրների միջև հաղորդակցությունը դեռ երկար ժամանակ չի վերականգնվի, և ամռանը նույնպես սահմանները փակ կմնան: