Վարակաբան Արմեն Օհանյանի խորհուրդները՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և Ա1+ հեռուստաընկերության համատեղ հաղորդաշարը, որի շրջանակում կներկայացվեն կենտրոնի մասնագետների ջանքերով պացիենտների առողջության բարելավմամբ նրանց կյանքում դրական շրջադարձ ապահովող դեպքեր։
Այդ պատմությունները կներկայացնեն ինչպես «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բժիշկները, այնպես էլ՝ բուժվածները։
Հաղորդաշարը վարող «Վարդանանց» ԲԿ-ի թերապևտիկ ծառայության ղեկավար, վարակաբան Արմեն Օհանյանն առաջին հաղորդման ընթացքում օգտակար խորհուրդներ է տալիս քրոնիկ հիվանդություններ ունեցողներին համաճարակի ընթացքում իրենց առողջության պահպանման, ինչպեսս նաև կորոնավիրուսային վարակից խուսափելու վերաբերյալ։
Հաղորդումների ընթացքում հեռուստադիտողները կարող են հնչեցնել իրենց մտահոգող հարցերը, որոնց պատասխանները կտրվեն հաջորդ թողարկման ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։