Երաժիշտների հուզիչ անակնկալը երեւանցիներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանյան երաժշտական խմբերը իրենց ֆեյսբուքյան էջերում խոստանում էին անակնալ՝ Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով։ Թվում էր, որ ձայնագրություններ են տեղադրելու իրենց էջերում։ Բայց․․․ երբ հանդիսատեսը չի կարող գնալ համերգ, երաժիշտները գալիս են իր մոտ։
Նույնիսկ՝ Մնա տանը՝ Արտակարգ դրության օրերին երաժշտությունը հասավ երեւանյան բակեր։ Պատուհաններից հանդիսատեսը հուզված ծափահարեց։ Շատերն ափսոսացին, որ երաժշտական խմբերն իրենց բակ չեն եկել, շատերն հուզվեցին համակարգչի առաջ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հետեւելով երաժիշտների հուզիչ կատարումներին։ Ու նույն ժամին․․․ ու չգիտեիր որ կատարումը լսել։ Օպերայի եւ բալետի թատրոնի երաժիշտներն էլ միացան այս ֆլեշ մոբին տնից՝ իրենց երաժշտական կատարումներով։
Ա1+-ը փորձել է հավաքել դրանք մի խորագրի տակ՝ հնարավորություն տալով ՁԵզ եւս մեկ անգամ լսելու եւ հուզվելու երաժիշտների անակնկալից, որն իրապես հաջողվեց։