Բացել լրահոսը Փակել լրահոսը
collage-39-1
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ 

 

Վարչապետը եւս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ  պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ 

 

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել  է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։