Բացել լրահոսը Փակել լրահոսը
Luc Montagnier
A A
Հասարակություն

Նոր կորանավիրուսը՝ ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյո՞ւնք․ Նոբելյան մրցանակակրի աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)

Ֆրանսիական մամուլն ու հանրությունը մի քանի  օր է քննարկում է նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ մի հայտարարություն, որի հեղինակը  ֆրանսիացի կենսաբան Լյուկ Մոնտանյեն է։

Հեռուստահաղորդման ժամանակ նա հայտարարել է՝  իր  եզրակացությունն է՝  վիրուսը կազմված է  սովորական կորոնավիրուսի գենից, որին, սակայն  միացված են  ՄԻԱՎ-ի գենի մասնիկներ։ Լյուկ Մոնտանյեն կարծում է, որ վիրուսը (SARS-CoV-2) ստեղծվել է մարդու միջամտությամբ։  Նրա վարկածն այն է, որ Չինաստանոմ փորձ է արվել ստեղծել ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ, եւ անզգուշության հետեւանքով   վիրուսը տարածվել է։ Այսինքն՝  եղել է  «արդյունաբերական վթար»։

Ըստ նրա՝  Ուհանի կենսալաբորատորիայի վերաբերյալ մեկ անգամ չէ, որ ահազանգ է եղել, թե անվտանգության ռեժիմը բավարար մակարդակի չէ։ Ու քանի որ նա կարծում է, որ վարակը արհեստածին է,  վստահ է, որ հենց այդ պատճառով էլ այն ավելի շուտ կկորցնի իր վտանգավորությունը․ բնությունը կհաղթի նրան։

Նշենք, որ Լյուկ Մոնտանյեն այն կենսաբանն է , որը  1983թ Պաստերի ինստիտուտում Ֆրանսուազա Բարի-Սինուսիի  հետ հայտնաբերել է   ՄԻԱՎ վարակի հարուցիչը՝  Մարդու իմունային անբավարարության վիրուսը։

Այս  հայտնագործության համար նա 2008թ  արժանացել է Նոբելյանի մրցանակի։ 

Լյուկ Մոնտանյեի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, քանի որ նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բավականին վաղուց քննարկումներ են ընթանում։  Մասնավորապես ԱՄՆ-ն ու  Չինաստանը մեղադրում են մեկ-մեկու արհեստածին վիրուս ստեղծելու մեջ, սակայն դեռ հստակ ապացույցներ չեն ներկայացվել։

 Հետաքրքիր է, որ  դեռեւս հունվարին  հրապարակումներ են եղել, որ նոր կորոնավիրուսով հիվանդներին  տարբեր երկրներում բուժել են  Լոպինավիրով/Ռիտոնավիրով, որը նախատեսված է ՄԻԱՎ ունեցողների  համար։

Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսը  առաջացել է 2019 թվականին և նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել: Պատվաստանյութ դեռևս չկա:

Աշխարհում արդեն 2,282,330 մարդու մոտ արձանագրվել է այս հիվանդությունը։ 156,359 հոգի մահացել է, 583,431 պացիենտ ապաքինվել է։

Հայաստանում ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 դեպք, 20-ը` մահվան ելքով:   523 պացիենտ առողջացել է։