Թավիշի եւ «ամենաթողության» մասին․ Նիկոլ Փաշինյան․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ հանդիպումն անվանել էր Թավիշի և ամենաթողության մասին: Նա որոշ պարզաբանումներ տվեց աւյս ուղղությամբ:
Նրա խոսքով շատերն իրեն մեղադրում են թավշյա գործելակերպի մեջ: Հատկապես պետական կառավարման համակարգում հին կադրերին աշխատանքից չազատելու համար: Սակայն ըստ նրա՝ ովքեր, որ իրենց մեղադրում են թավշյա լինելու մեջ , պետքէ չմոռանան, որ իրականացրել են ոչ բռնի,թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխութուն:
«Հարց է առաջանում, որ, եթե կադրային ջարդ պետք է չլիներ, ապա ինչ իմաստ ուներ հեղափոխութունը: Բայց մեր ընկալումը հետևյալն է, որ ինչպես հեղափոխությունը այն ժամանակ ստեղծեց հնարավորություն մարդկանց փոխվելու համար, այնպես էլ իր հետագա ներկայությամբ պետք է հնարավորություն ստեղծի մարդկանց փոխվելու համար: Այո, հեղափոխությունը շանս է բոլորիս համար փոխվելու դեպի լավը: Այդ թվում բոլոր պետական պաշտոնյանների համար, որոնք կոռուպցիայի սիմվոլ չեն եղել: Ես ասել եմ, բոլորը պետք է ունենան շանս նոր Հայաստանում, նոր քաղաքացի լինելու համար: Շատերը կհամարեն անիրատեսական նպատակ, այց եթե դա հնարավոր չէ ինչպե՞ս պատահեց, որ երկար տարիներ ընտրակաշառք վերցնող քաղաքացին փոխվեց և դա պետք է պահպանվեր նաև մյուսների համար: Այս ընթացքում կան մարդիկ, որ այդ շանսից օգտվել են և կան մարդիկ որ չարաշահել են»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ իր կառավարման երկու տարիների ընթացքում նկատել է, որ «մաֆիոզ» մտածելակերպը որքան խորն է հասարակության մեջ:
«Որ հակահեղափոխականների մեջ մտած է «մաֆիոզ» մտածելակերպը, դա պարզ է, բայց որ հեղափոխական համարվող մարդկանց մեջ «մաֆիոզ» մտածելակերպը արմատացած է, սա իմ ունեցած ամենատխուր եզրակացությունն է: Նկատի ունեմ՝ Հայաստանը, ինչ որ եկամտի հատված, ազդեցության մի ոլորտ, կիսելու մղումը: Այս առաջարկը օդում կախված է՝ ե՞րբ ենք բաժանելու ի վերջո: Բայց երկու տարվա իմ ձեռքբերումը համարում եմ այն, որ ոչ մի վայրկյան չեմ մտել կիսելու տրամաբանության մեջ: Եվ քանի որ բաժանման պրոցես չկա ոչ մեկ փայ չի ստանում, դժգոհությունը ալիքաձև տարածվում է: Ես սա համարում եմ ամենակարևոր խնդիրը, մենք պետք է դուրս գանք բաժանելու այս խորը մտածելակերպից: Դա մեր քաղաքական գործընթացի ամենակարևոր առանձնահատկութունն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակակոռուպցիոն քրեական գործերից արդեն արդյքունքներ են ի հայտ գալիս ինչը նոր դժգոհությոան ալիք է առաջացրել նախկին իշխանության անդամների մոտ:
«Նրանք հիստերիկ նոպայի մեջ են: Նրանք և իշխանության և իրավապահ համակարգում էլ շատ մարդիկ ունեն, քանի որ մենք վենդետա չենք արել: Հիմա արդեն այդ ժամանակը սպառվել է, վենդետա, կադրային ջարդ չի լինելու բայց պետական համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրվի: Եվ հատ հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար և պետք է վերադարձնեն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ոչ եթերային կադրերի արտահոսքին: Ըստ նրա՝ այդ ոչ թե իրեն է վարկաբեկում, այլ այն անողներին: Նա նաեւ անդրադարձավ իր հազի վերաբերյալ որակումներին: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն կորոնավիրուսի երեք թեսթ է հանձնել:
«Ի տխրություն ոմանց, ի ուրախություն ինձ՝ արդյունքը բացասական է, - ասաց նա: