Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 9 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, ժամկետանց համարանիշերով ՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 5, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված 1 տրանսպորտային միջոց։
Օրինախախտ բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։