Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարուքյանը, Սամսոնյանը պիտի ներողություն խնդրեն քաղաքացիներից, ինձնից, Սասուն Միքայելյանից․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ամբիոնից։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «եթե նախկինում ընդդիմադիր գործիչը սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ ԱԺ դահլիճում, էնքան կծեծեին, որ էշին քեռի կասեր, եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ ծաղրանք կամ այլ բան թույլ տար, ռեստորանում կծեծեին»։

«Դա առաջ էր, հիմա նման բարքեր չկան»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ փոխխոսնակը երկար ելույթ ունեցավ վերին օրերին ԱԺ-ում տեղի ունեցածի և այլ գործողությունների վերաբերյալ։

Նրա համոզմամբ՝ այն մարդիկ, որոնք կապ չեն ունեցել հեղափոխության հետ, չպետք է հեղափոխության արժեքները գնահատելու մասին խոսեն։

«Միակ բանը, որ ես ակնկալում եմ հաջորդ ելույթի ժամանակ, այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն քաղաքացիներից, ձեզանից, ինձնից, Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա ու չի կարող լինել»,- շեշտեց ԱԺ փոխխոնակը։