Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սարգսյան
A A
Պաշտոնական

Արամ Սարգսյանը դիմել է Զոհրաբ Մնացականյանին, թեեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ծիածանագույն դրոշ չի ծածանել

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում դիմել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝  Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման առնչությամբ։ Հայտարարության մեջ նա նշել է, որ դեսպանությունը ծածանել է ծիածանագույն դրոշը՝ «ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա»։

Նշենք, սակայն, որ դեսպանատան գրառման մեջ ասված է, որ դրոշը ծածանում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը, ոչ թե դեսպանությունը։ Դեսպանությունը հրապարակել է հենց այդ նկարը։

Ներկայացնում ենք Արամ Սարգսյանի հայտարարությունը․

«ՀՀ արտաքին գործերի  նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին

Հարգելի պարոն նախարար:

Սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն, դեսպանությունը ծածանել է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա ( հղումը ՝ https://www.facebook.com/britishembassyyerevan/posts/10156938016045811 ):

Ըստ արարողակարգի, ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն գտնվող երկրում իրավունք ունի ծածանելու միայն սեփական երկրի պետական դրոշը: 

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունն անընդունելի և դատապարտելի է համարում բրիտանական դեսպանության քայլը: 

Պարզաբանեք խնդրեմ, ինչպիսին է եղել ՀՀ ԱԳՆ արձագանքը այդ երևույթին: Վերջիվերջո, ինչպիսին կլիներ մեր պետության արձագանքը, եթե որևէ մի օր որևէ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ծածաներ ֆաշիստական սիմվոլով դրոշ:

Հարգանքով,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ

Արամ Սարգսյան»։