Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում (տեսանյութ)

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում:

Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն.-ական դրամով:

Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %: