A
A
Փրկարարներն արհեստական քարաթափում են իրականացրել
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 20-ին ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացվում է արհեստական քարաթափում:
Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Հարկադիր քարաթափման աշխատաքներին մասնակցել են «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները։