Վառ երևակայություն է պետք հասկանալու՝ ոնց է սովորական դիմակի գինը հասնում 220 դրամի. ԱԺ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» զեկույցի վերաբերյալ լսումներ են ընթանում։
Լսումների ընթացքում մի քանի անգամ անդրադարձ եղավ դիմակների գներին։
Դրանց գների վերաբերյալ մտահոգություն հայտնեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Պնդեց՝ վառ երևակայություն է պետք՝ հասկանալու համար, թե ոնց է սովորական դիմակի գինը հասնում 220 դրամի: Ի պատասխան Միրզոյանի դիտարկումների՝ ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գեւորգյանը մանրամասնեց.
«Եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին՝ 116 դրամ»։ Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրված դիմակներին, ասում է՝ ինքնարժեքը երբ որ հաշվում ենք, պարզվում է՝ էլի ներկրված պարագաների գինը թանկացել է։
«Աշխարհում եղել է մեծ ծավալի պահանջարկ, եւ դիմակների դեֆիցիտ է առաջացել»,-նշեց նա հավելելով, որ մյուս երկրների ձեռբքերման գները, ևս բարձրացել են։
Գևորգյանը պարզաբանեց՝ օրինակ, 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչեւ 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, եւ եթե հարկերը հանում ենք, տնտեսվարողների համար մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը: