Բացել լրահոսը Փակել լրահոսը
1591020929_11
A A
Մարզեր

Շները ստերջացված չեն եղել. շների կողմից հարձակման ենթարկված գյումրեցի փոքրիկի վիճակը կայուն ծանր է (տեսանյութ)

Գյումրիում թափառող շների ոհմակը հարձակվել էր 2.5 տարեկան երեխայի վրա:Դեպքը տեղի էր ունեցել Մուշ թաղամասում :Երեխային բազմաթիվ վնասվածքներ է պատճառվել։ Նրան դեմքի, վերջույթների եւ մարմնի այլ հատվածներում բազմակի վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետեւ փոքրիկը տեղափոխվել է Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել:

Կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն: Լուրջ վնասված է եղել երեխայի պարանոցը:

Հիմա արդեն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Բժիշկները մանկահասակ երեխայի վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Թեմայի առնչությամբ Գյումրու համայնքապետարանում պարզաբանումներ տվեցին Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սոլթանյանն ու
«My Vet» անասնաբուժական կլինիկայի անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Էդգար Գեւորգյանը:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում