Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ․ Jnews.ge

Հունիսի 10-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 822 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 690:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3124 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 279-ը:

Jnews.ge