Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում դեռ որեւէ գործողություն չի իրականացվում
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իր աշխատասենյակում պատրաստվում են խուզարկություն իրականացնել։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա միջազգային կառույցներին կոչ արեց չլռել։ Պատգամավորը ծիծաղելի համարեց , եթե իր նկատմամբ հարուցվի որևէ քրեական գործ։
Նշենք, որ այս պահին աշխատասենյակում որևէ գործողություն դեռեւս չի իրականացվում։
Հարկ է նշել, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում այս առթիվ գրառում է արել․
«Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իր աշխատասենյակում չի համապատասխանում իրականությանը:
ՔԿ գործընկերները շուտով հանդես կգան հավելյալ պարզաբանումներով»,- գրել է նա:
Հիշենենք, որ ԱԺ-ում պատրաստվում են փակ քվեարկությանը, որով պատրաստվում են զրկել անձեռնմխելիությունից։