ԱՄՀ-ն հաստատեց
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 73.6 միլիոն ԱՄՆ դոլարի տրամադրումը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել
է պահուստային (ստենդբայ) համաձայնագրի օժանդակությամբ իրականացվող
ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի երրորդ
ուսումնասիրությունը:
Որոշումը հնարավորություն է տալիս անմիջապես տրամադրել 48.485 միլիոն SDR գումար (փոխառության հատուկ իրավունք) (շուրջ 73.6 միլիոն ԱՄՆ դոլար)` մինչ այժմ ստացումների հանրագումարը հասցնելով SDR 350.425 միլիոնի (շուրջ 532.2 միլիոն ԱՄՆ դոլար):
368.0 միլիոն SDR-ի (շուրջ 558.9 միլիոն ԱՄՆ դոլար) հավասար գումարով 28-
ամսյա ստենդբայ համաձայնագիրը հաստատվել է 2009թ.-ի մարտի 6-ին, ընդ որում հասանելի ընդհանուր գումարը 2009 թ.-ի հունիսի 22-ին ավելացվել է` այն հասցնելով 533.6 միլիոն SDR-ի (շուրջ 810.4 միլիոն ԱՄՆ դոլար)
Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև 2009 դեկտեմբերի վերջին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) զուտ ներքին
ակտիվների համար նախատեսված քանակական կատարողական չափորոշիչի
չկատարման համար բացառություն անելու խնդրանքին:
Տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՀ երեւանյան գրասենյակը: