A
A
«Նաիրիտ»-ը արտադրանք չի տալիս
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի տալիս: Ո՞րն է պատճառը` «Նաիրիտ»-ի մամուլի հասարակայնության հետ կապի վարչության պետ Անուշ Հարությունյանը «Ա1+»-ի հարցին` միայն ասաց. «Պատճառները խիստ տարբեր են եւ հիմա չեմ կարող նշել»: Հակառակ այս փաստի` Անուշ Հարությունյանը վստահեցնում է, որ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդում չեն:
Ի դեպ, մարտի կեսերին հոսանքի անջատումների պատճառով դադարեցվել էր գործարանի աշխատանքը: Պատճառը «Հայաստանի Էլեկտրացանցեր»-ին ունեցած պարտքն է: Անուշ Հարությունյանը նշեց, որ «Հայաստանի Էլեկտրացանցեր»-ին իրենց պարտքը անջատման ժամանակ կազմել է 829 միլիոն դրամ:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ մարտի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի պարտքը կազմել է 1 մլրդ դրամ: