Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առայժմ առեւտրային գաղտնիք է

Տնտեսություն

«Orange Արմենիա»-ի 32 խանութներում այսօրվանից վաճառքի են հանվել iPhone հեռախոսները: «Orange Արմենիա»-ն Հայաստանում առաջին օպերատորն է, որ պաշտոնապես ներկայացնում է iPhone 3G, iPhone 3GS հեռախոսները «Օրանժ» հատուկ սակագնային պլաններով:

Ընկերության խանութներում 8 ԳԲ iPhone-ն արժե 245 000 դրամ, 16 ԳԲ հեռախոսն արժե 299 000 դրամ, 32 ԳԲ-ն` 350 000 դրամ: Հեռախոսի գինն իր մեջ ներառում է ամենամսյա ինտերնետ ու այլ ծառայությունների բաժանորդագրությունը:

«iPhone-ի գները մեզ մոտ «սեւ շուկայի» առաջարկից շատ բարձր չեն: iPhone-ն առանց տարիֆների, ուղղակի խաղալիքի է վերածվում»,- ասաց ընկերության վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

«Օրանժ»-ի խանութներում ներկայացված iPhone հեռախոսներն աշխատում են միմիայն «Օրանժ»-ի քարտերով եւ առանց բաժանորդագրության չեն վաճառվում: ՀՀ-ում գործող այլ օպերատորների բջջային քարտերով այն չի աշխատում: «Օրանժ»-ի հին բաժանորդները եւս կարող են ձեռք բերել iPhone:

Թե որքա՞ն iPhone-ն է ընկերությունը ներկայացնելու հայաստանյան շուկայում, «Orange Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ այս պահին դա առեւտրային գաղտնիք է, կոնկրետ թիվ չեն կարող ասել. «Սակայն Հայաստանի շուկայի համար դրանք ողջամիտ են եւ կարծում եմ, որ մենք նույնիսկ կանցնենք մեր նախատեսած ու կանխատեսած թվերը»: