Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կասկադ» բանկը վաճառվեց

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը: Այն ձեռք է բերել «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդը»:

Վերջինս հանդիսանում է կիպրական ընկերություն:

Այս գործարքով նախատեսվում է «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում: Հիշեցնենք, որ «Կասկադ բանկը» պատկանում էր Գաֆեսճյան ընտանիքին: