Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոչ եմ անում համակերպվել այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են.պատգամավոր (տեսանյութ)

«Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել, դե ինչ, ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ»,-այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Չինարի գյուղի գնդակոծման լուրին:

«Երեկ ամբողջը օրը ընթացող մարտերի ընթացքում մեր զինված ուժերը ձեռնպահ մնացին խաղաղ բնակավայրերի ու բնակչության ուղղությամբ արձակելուց որևէ արկ, կրակը ամբողջությամբ ուղղորդված էր ինժեներական կառույցների և ռազմատեխմիկայի ուղղությամբ»:

Կարապետյանը հայտարարեց՝ առաջնագծում Ադրբեջանը կիրառում է հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացում մեր դիրքերի ուղղությամբ, քիչ առաջ թիրախավորվեց նաև Չինարի գյուղը.

«Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք, ունենք վնասված տանիք և հետևաբար ՝ մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել»:

Պատգամավորը հիշեցրեց մեր կողմի խաղաղասիրական կոչերը, միևնույն ժամանակ հայտարարեց՝ պատրաստ ենք ցանկացած սցենարի:

«Հայկական բանակը երկու տարվա մեջ մեղմ ասած բավականին փոխվել է, մենք ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության  ցանկացած օբյեկտ: ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի կասկածելու ՀՀ-ի և ԼՂՀ-ի սուվերենության համար տալու հրաման ոչնչացնեու ցանկացած թիրախ»:

Դիմելով Ադրբեջանին՝ Կարապետյանը հայտարարեց.

«1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու, կոչ եմ անում համակերպվել այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»: