A
A
Ինչ են այս անգամ հայտարարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն հայտարարությամբ արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Երեկվանից սահմանին կրակոցներ են հնչում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) արել են այս հայտարարությունը․
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր են եղել: Հաղորդվում է, որ երկու կողմից օգտագործվել են տարբեր տրամաչափի հրետանային զենքեր:
Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ափսոսանք են հայտնում մարդկային կորուստների համար եւ ցավակցում զոհվածների ընտանիքներին: Նրանք ուղիղ կապի մեջ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
Կողմերը միմյանց մեղադրում են առաջինը նախահարձակ լինելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ներառյալ ուղիղ հաղորդակցության գոյություն ունեցող միջոցները։
Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել բանակցային գործընթացները եւ ընդգծում ԵԱՀԿ միջնորդների տարածաշրջան ժամանելու կարևորությունը, որքան արագ հանգամանքները թույլ կտան»: