A
A
«Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ»
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով` դարձնելով թիրախ, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Հրապարակելով արբանյակից արված լուսանկար՝ Շուշան Ստեփանյանը գրում է. - «Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»: