Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ohanyan Seyran7
A A
Քաղաքականություն

«Այն հիմքը չկա, որ լայնածավալ գործողություններ կսկսեն, բայց Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն»

Ադրբեջանցիները հոգեբանորեն նույնն են,-ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Իր  դեմ հարուցված քրեական գործով դատավարությունից առաջ նա  անդրադարձել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ նշելով, որ այս օրերին առավել կարևոր է ճիշտ և սուտ տեղեկատվության տարբերակումը։

«Հայկական կողմը հստակորեն իրականացրել և իրականացնում է իր առջև դրված խնդիրները, սակայն տեղեկատվության մեծ հոսքերի մեջ պետք է գտնել ճիշտը։ Մեր հասարակության համար հիմք պետք է հանդիսանա ՊՆ-ի կողմից  տրված տեղեկությունը»,-ասաց նա։

Նրա խոսքով իրավիճակի սրումը կարող է կապված լինել բանակցային գործընթացի դանդաղ լինելու, միջազգային հանրության վերաբերմունքը փոխելու և ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու հետ։ Օհանյանը նշեց նաև, որ պետք է սպասել իրավիճակից բխող ցանկացած հետևանքի․

«Աստված չանի, որ ասա վերածվի լայնածավալ գործողությունների, գտնում եմ այսօր «այն հիմքը չկա, որ լայնածավալ գործողություններ կսկսեն, բայց Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն »։

Ի դեպ, լրագրողները նկատեցին, որ դատական ամբողջ նիստի ընթացքում նա հետեւում էր պաշտոնական լրահոսին։