A
A
Շուկայում կհայտնվեն նոր սմարտֆոններ
Աջակցիր «Ա1+»-ին«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պայմանագիր է կնքել սմարթֆոնների համաշխարհային արտադրող` HTC ընկերության հետ: Ինչպես տեղեկացնում են`«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունից` այս սարքերը շուտով կհայտնվեն ընկերության սպասարկման կենտրոններում:
Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր:
Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google, Google Maps և Google Searcհ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube: