Բացել լրահոսը Փակել լրահոսը
արծրուն հովհաննիսյան
A A
Պաշտոնական

Մարտերը այս պահին թուլացել են. հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»:

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։