Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայ-ռուսական համատեղ զորախումբը ի՞նչ ֆունկցիաներ ունի հիմա (տեսանյութ)

Իջևանի ճգնաժամային կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ռազմական փորձագետ, կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց նաև ՀՀ  զինված ուժերի մարտունակության, և այլ զորախմբերի օժանդակության անհրաժեշտության մասին հարցադրումներին:

Կա՞ արդյոք հայ-ռուսական համատեղ զորախմբի միջամտության կարիքը:  Քանի որ բազմիցս է հայտարարվել, որ ՀՀ սահմանների անվտանգության դեմ արված ոտնձգության պարագայում զորախումբը կարող է անցնել գործի:

Հովհաննիսյանն ասաց, ոչ միայն այդ զորախմբի, այլ ցանկացածի օգնությունն այս պահին չի պահանջվում:

«Հայ-ռուսական զորախումբն ունի իր գործողությունների պլանը, թատերաբմը, ուղղությունը: Եվ  ՀԱՊԿ-ն լինի, թե առանձին զորախումբ, դրանց կիրառման կարիքը չկա: ՀՀ  զինված ուժերը  տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների  ծավալի և բնույթի մասով բավարար են, ինքնաբավ են և նման անհրաժեշտություն չկա»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: