Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխան գիտակցության չգալով մահացել է
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը:
«Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։
Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։
Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար»։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ էր, միացված էր արհետական շնչառության սարք։ Գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։