Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արտաշատի ոստիկանները պետական հասարակական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին, ժամը 11.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 47-ամյա մի տղամարդ, ապա, ժամը 12.00-ին՝ նրա 18-ամյա որդին։ Պարզվել է, որ հուլիսի 5-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հայր ու որդի պարբերաբար գողացել են Երևան-Երասխ մայրուղու կամրջի բետոնե սալիկները: Գողոնը հայտնաբերվել է։

Նույն օրը գիշերը Արտաշատի քրեական հետախույզները ստացան նմանատիպ մեկ այլ տեղեկություն. Երևան-Երասխ ճանապարհի մեկ այլ կամրջից ևս գողություն են անում։ Օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները, գողություն կատարելու պահին, բռնել և բաժին բերման են ենթարկել 22 և 24-ամյա երկու երիտասարդի՝ նրանց «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։ Պարզվել է, որ երիտասարդներն արդեն հասցրել էին ապամոնտաժել մի քանի տասնյակ երեսպատման սալիկ և բեռնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունը ավարտին չէին հասցրել:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գողոնն առգրավվել է:
Երկու դեպքով էլ պարզվում է պատճառված վնասի չափը:
Նախապատրաստվում են նյութեր:

`