Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Սեւանում ջրի որակն է վատացել. Հիդրոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն  (տեսանյութ)

Սևանա լճի ծաղկման փաստը խոսում է ջրի որակի վատթարացման մասին,ինչը վերջին տարիներին գնալով խորանում է:

«Բնականաբար ,կլիմայական գործոնը այստեղ մեծ նշանակություն ուներ:Այս տարվա մի փոքր ավելի սառը եղանակները նպաստեցին ,որպիսի  լճում ընթացող ծաղկման երևույթները ավելի քիչ դրսևորվեն  և ավելի մեղմ լինեն:Ըստ ծաղկման դասակարգման այս տարի ևս  նախորդ տարվա պես, համարվում է ինտենսիվ ծաղկում»,- Սեւանա լճում նավի վրա հրավիրված ասուլիսին ասաց Հիդրոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն  Էվելինա Ղուկասյանը։

էվելինա Ղուկասյանը նշեց,որ ջրիմուռների ծաղկումից հետո խնդիրը չի վերանում։  Ըստ նրա՝ դրանք խլում են լճի հատակային շերտերի թթվածինը,որի պատճառով վատ կենսապայմաններ են ստեղծվում հիդրոբիոնտների (քաղցրահամ և ծովային ջրերի բնակիչների ) համար:

Օրգանական ախտոտվածությունը նպաստում է նաև խեցգետինների մոտ հիվանդությունների տարածմանը :

Նա հիշեցրեց, որ  վերջին տարիներին խեցգետնի պաշարները կտրուկ նվազել են ,ինչը  եւս օրգանական աղտոտվածության հետևանք է:

 Մանրամասները՝  տեսանյութում