Հայցը մտավ վարույթ կիսատ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Վարչական դատարանը Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումը միայն մի մասով է ընդունել վարույթ:
Դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումի միայն այն մասը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի սակագինը բարձրացնելու որոշումը:
Հայցադիմումի այն մասի ընդունումը, որը պահանջվում էր ՀԾԿՀ-ի փետրվարի 26-ի «Գազամատակարարման» համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» թիվ 53-Ա որոշումը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչել, մերժվել է։
Հայցվորների ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով։
Հայցին միացել է 7230 քաղաքացի:
Դատարանի կայացրած որոշումը հայցադիմումի ընդունումը մերժելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժելու մասերով ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան (որոշումը ստանալու օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում։
Այս որոշումը դատարանը կայացրել է ապրիլի 13-ին: Այն սահմանված կարգով ուղարկվել է դատավարության մասնակիցներին:
Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12-ին ՀԱԿ-ը Գարեգին Նժդեհ հրապարակից կազմակերպելու է երթ դեպի Վարչական դատարան` գազի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ համարել պահանջով:
Վարչական դատարանի որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2010 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ`
- քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին՚ թիվ 54-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասով ընդունվել է վարույթ.
- քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Գազամատակարարման» համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին՚ թիվ 53-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Հայցվորների ներկայացրած միջնորդությունները` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով:
Դատարանի կայացրած որոշումը` հայցադիմումի ընդունումը մերժելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժելու մասերով, ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (հասցեն` փոստային դասիչ 0026, ք. Երևան, Գ. Նժդեհի 23), որոշումն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշումը սահմանված կարգով առաքվում է դատավարության մասնակիցներին:
Հայաստանի Հանրապետության
վարչական դատարան
15. ապրիլի. 2010թ.