Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Չնայած հակակարկտային կայանների առկայությանը՝ կարկուտից չեն փրկվում Շիրակի ցանքատարածությունները (տեսանյութ)

Հացահատիկի բերքահավաքը Շիրակի մարզում շարունակվում է: Փանիկցիները, սակայն, փաստի առաջ են կանգնել: Տեղացած ուժեղ կարկուտը վնասել է ցանքերը, տեղ-տեղ՝ 100 տոկոս, տեղ-տեղ՝ 70 տոկոսի չափով:

Նախօրեին տեղացած կարկուտը եւս մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի մի քանի գյուղական համայնքերում:

Առավել ուժեղ կարկտահարված համայնքներն են Ախուրյանն ու Կառնուտը: Հանձնաժողովը կրկին կուսումնասիրի տուժած համայնքներին հասցված վնասներն ու հաշվարկներ կանի՝ ճշտելու դրանց չափերը: