Բացել լրահոսը Փակել լրահոսը
104290272_2785474411685127_8410549002901324824_o
A A
Քաղաքականություն

Էմանուել Մակրոնը կմեկնի Բեյրութ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Վաղը ես կմեկնեմ Բեյրութ, որպեսզի հանդիպեմ Լիբանանի ժողովրդին, նրանց փոխանցեմ ֆրանսիացիների համերաշխության ուղերձը: Իրավիճակը կքննարկենք իշխանության հետ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան Լիբանան է ուղարկում մարդասիրական օգնություն և փրկարարներ: 

Հիշեցնենք, որ նախօրեին Բեյրութում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով հարյուրից ավելի զոհ եւ հազարավոր վիրավորներ կան: