A
A
Շենգավիթի թաղապետն առաջարկում է սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել ինքնակամ զավթած տարածքները
Աջակցիր «Ա1+»-ինՇենգավիթ վ/շ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը առաջարկում է թաղամասի բնակիչներին՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել ինքնակամ զավթած տարածքները, ցանկապատերն ու ավտոտնակները: Փոխարենը համայնքը առաջնահերթ կբարեկարգի բակը:
Այդ մասին ֆեյբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ գրել է.
«Հարգելի՛ շենգավիթցիներ.
բակի բարեկարգման 2021թ.-ի ծրագրում կարող է ընդգրկվել ձեր բակը, եթե՝
Շենքի սեփականատերերի նախաձեռնությամբ և միջոցներով կապամոնտաժվեն՝
✅ Ցանկապատված տարածքները.
✅ Ավտոտնակները.
✅ Այլ ինքնակամ զավթված տարածքները.
Դիմել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժին, Գ.Նժդեհի 26, հ. 202 սեն. հեռ.՝ 011518770, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը»: