Երևանում բերման են ենթարկել Ամուլսարի պահապանների աջակիցներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության մոտ այսօր մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին բողոքի ակցիայի՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Ոստիկանությունը, սակայն, թույլ չտվեց այն և ակցիայի բոլոր մասնակիցները բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ:
Ակտիվիստների թվում բերման ենթարկվեցին 2 իրավապաշտպան՝ Նինա Կարապետյանցը և Արա Ղարագյոզյանին:
«Ես հիմա անհատական ակցիա եմ իրականցնում, որովհետև չեմ ուզում, որ իմ, ձեր, մեր բոլորի երեխաները թունավոր օդ շնչեն, թունավոր սունդ և ջուր օգտագործեն»,-դիմելով ոստիկաններին ասաց Նինա Կարապետյանցը։
Ընդամենը րոպեներ անց Կառավարության դիմաց մնացին ոստիկաններն ու ԶԼՄ ներկայացուցիչները: Ոստիկանները պնդեցին, որ ակտիվիստները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջին՝ չնայած ակտիվիսների այնպնդումներին, թե իրենք անհատական ակցիա են իրականցնում։
«Ա1+»-ը ֆիքսեց, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում ոստիկանությունը շարունակում էր ուժեղացված ծառայությունը, ոստիկանության հսկողությունն առավել կենտրոնացած էր հատկապես Շրջակա միջավայրի նախարարության տարածքում, թեև տարածքում ակտիվիստներ չնկատեցինք։