A
A
Քամու եւ անձրեւի հետեւանքները Լեռնակերտում առկա են մինչեւ օրս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահականուշ Պողոսյանը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչ է:
Մայիսի 10-ին տեղացած հորդառատ անձրեւի եւ ուժեղ քամու հետեւանքով ընտանիքը վնասներ է կրել, վնասվել են տան պատերը դրսից ու ներսից, իսկ վերջին օրերին հաճախ տեղացած անձրեւներն ավելի են բարդացրել իրավիճակը:
Սահականուշ Պողոսյանն ակնկալում է օգնություն, թեկուզ աշխատուժի տեսքով, որը կօգնի հնարավորինս վերականգնել բնակարանի նախկին տեսքը, պաշտպանել այն կաթոցներից եւ հնարավոր փլուզումից: