A
A
Ամասիան ու Արփին զբոսաշրջության կենտրոն՝ Եվրամիության ֆինանսավորմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում շուտով ՇՄ Արփի եւ Ամասիա խոշորացված համայնքների երիտասարդները եւս հնարավորություն կունենան հանդես գալ իրենց բիզնես-ծրագրերով: Ձյուն, անտառ, բնություն, Արփի լիճ , Ազգային պարկ:Շարքը կարելի է անվերջ թվել: Նշված համայնքներում տուրիզմի զարգացման համար կան բոլոր հնարավոր բնական ռեսուրսներն ու նպաստավոր պայմանները:
«Հյուսիսի երիտասարդներ» ԵՀԿ եւ Ամասիա ու Արփի համայնքների համագործակցության արդյունքում կյանքի է կոչվելու «Երիտասարդների ձեռնարկատիրական կրթություն զբոսաշրջության ոլորտում» ծրագիրը:Այն իրականացնելու համար կպահանջվի մոտ 5.429.000 մլն դրամի չափով գումար: