A
A
«Նոան» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոան» տիրեց նաև հանրապետության Սուպերգավաթը:
Այսօր կայացած եզրափակիչ խաղում Իգոր Պիկուշչակի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Վճռական գոլը խաղի լրացուցիչ ժամանակում 11մ հարվածով խփեց Դենիս Դեդեչկոն:
Այդպիսով, «Նոան» առաջին իսկ փորձից նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը, իսկ «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ պարտվեց եզրափակիչ խաղում: