A
A
Բելառուսի նախագահի թեկնածուն հաստատել է, որ լքել է երկիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան վիդեոուղերձ է տարածել, որում հաստատել է, որ լքել է երկիրը: Նա նշել է, որ մեկնել է իր երեխաների մոտ:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Տիխանովսկայան լքել է Բելառուսն ու մեկնել Լիտվա:
Հիշեցնենք, կիրակի օրը Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Արդյունքում ձայների մեծամասնությամբ հաղթեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ՝ հազարավոր մարդիկ դուրս եկան ցույցերի: Ոստիկանության հետ բախումների արդյունքում կան վիրավորներ, նշվում է մեկ զոհի մասին: