Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկությունն աճել է

Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը այս տարվա հունվար-մարտին աճել է 5,5%-ով: ՀՆԱ-ն կազմում է 568 մլրդ դրամ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս աճը 3.1 տոկոս էր:

Սակայն աճը դեռեւս չի խոսում գործազրկության նվազման մասին: Հայաստանում 7.2 տոկոսով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը` կազմելով 84.400 մարդ: Նախորդ ամսվա համեմատ 1 տոկոս աճ կա: 

Ըստ Ազգային վիճակագրական տվյալների` այս ամսվա ցուցանիշները նախորդի համեմատ բավականին գոհացուցիչ են: Այս տարվա հունվար-մարտին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ շինարարության: Չնայած շինարարությունը կարծես թե ակտիվանում է, սակայն հունվար-մարտին եւս 0.6 տոկոս անկում է արձանագրվել:
Արդյունաբերության ոլորտում աճը կազմում է 10.4 տոկոս, իսկ հունվար-փետրվարին այն 9.4 տոկոս էր:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները հունվար-մարտ ժամանակահատվածում կազմել է 29 տոկոս: Ընդ որում` արտահանումը ավելացել է 60.9 տոկոսով, իսկ ներկրումը` 23.1 տոկոսով:

Ծառայությունների ոլորտի աճն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 6,2%:
Ի դեպ, այս ամիս միջին ամսական անվանական աշխատավարձ է սահմանվել 101 274 դրամը: