Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը. Ռուստամ Բադասյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում։
? Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող
? բոլոր գործառույթների,
? կազմվող փաստաթղթերի,
? պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման,
? պատժի կրման ռեժիմների փոփոխման,
? տեսակցությունների և
? ուսման վերաբերյալ։
? Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:
? Ավտոմատացված համակարգի առավելություններից է լինելու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։
? Համակարգի գործարկման աշխատանքներին զուգահեռ՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է
✅կորպորատիվ ցանց,
✅ քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն),
✅ տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ,
✅ կահավորվել է սերվերային սենյակը,
✅ իսկ օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։
?Այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցվող «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ կգործարկենք 2021 թվականից»։