A
A
Որսի կանոնները խախտվել են
Աջակցիր «Ա1+»-ինՍ.թ. oգոստոսի 15-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման նպատակով համատեղ ստուգայց են կատարել Արարատյան հարթավայրի որսահանդակներում։
Սարդարապատի հուշահամալիրի հարակից որսահանդակում արձանագրվել է որսի կանոնների խախտում՝ որսաշրջանի փակ ժամանակ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ Հ.Մ.-ն իրականացրել է լոր տեսակի թռչնի որս։
Որսորդական զենքն առգրավվել է։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, իրականացվել է վարչական վարույթ։
Իրավախախտի նկատմամբ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։