Բացել լրահոսը Փակել լրահոսը
118131465_2429626947338532_3186677528078733813_n (1)
A A
Պաշտոնական

Տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։